Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Անլուրջ է

Անլուրջ է
02.10.2017 | 21:28

Արտախորհրդարանական ընդդիմությունը կրկին ընդվզման կոչեր է անում ու իշխանափոխության հերթական անիրատեսական սցենարները նախանշում: Շաբաթ օրը Ժիրայր Սէֆիլյանի կոչով հավաք է եղել: Իհարկե, ցուցակում ներկայացված 31 քաղաքական գործիչներից ընդամենը 18-ն են ներկա եղել, բայց նույնիսկ նրանք Սէֆիլյանի հետ համակարծիք չեն եղել: Այս իրավիճակը հիշեցնում է հայտնի հեքիաթը` «Սուտլիկ Ոսկանը»: «Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի... Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք... Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի...»: Կարելի է ամբողջությամբ մեջբերել հեքիաթը և պատկերը կամբողջանա:


Այսպես են ընդդիմադիրներն իրենց քաղաքականությունը մշակում, հետո էլ զարմանում, թե ինչու շատ համակիրներ չեն ունենում, ինչու ազգային դիմադրության ճակատ չի ձևավորվում: Հերիք չէ, որ նույնիսկ այդ տասնութ հոգին ընդհանուր հայտարարի չի գալիս, մի հատ էլ հավաքը համակարգողներից մեկը` Պետրոս Մակեյանը, հայտարարում է, թե քսան հոգով էլ է հնարավոր լուրջ հայտ ներկայացնել: Հողից կտրված այսպիսի հայտարարություններն այնքան են անլրջացնում դեռ չծնված նման գործընթացները, որ հասարակությունն անգամ հետաքրքրություն չի ցուցաբերում` հասկանալու, թե այդ մարդկանց խումբն ընդհանրապես ինչ է ուզում անել: Որքան Սէֆիլյանի կոչերն են անհետաքրքրիր հասարակությանը, այնքան էլ դրա հետ կապված և հավաքները և հայտարարությունները: Այնպես որ, մինչև ընդդիմադիր ճակատ ստեղծելը, ճիշտ կլիներ նախ իրենց շուրջը հետաքրքրություն ստեղծեին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ